211652_close_icon
views-count310 դիտում article-date 19:45 17-07-2026

Ադրբեջանը ծրագրում է շուտով վերականգնել ուղիղ ավիաչվերթները դեպի ՌԴ մի շարք քաղաքներ

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետեր Շահին Մուսթաֆաևը և Ալեքսեյ Օվերչուկը սեպտեմբերին հանդիպում կանցկացնեն առևտրատնտեսական հարցերը քննարկելու համար, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը․ նա նաև հայտնել է Ադրբեջանից դեպի ՌԴ մի շարք քաղաքներ ուղիղ ավիաչվերթների վերականգնման մասին։

«Հաշվի առնելով կանոնավոր շփումների անհրաժեշտությունը և առկա նախապատրաստական աշխատանքները՝ փոխվարչապետերի միջև կա նախնական պայմանավորվածություն, և նախատեսվում է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին կկայանա Շահին Մուսթաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը՝ մի շարք ուղղություններ քննարկելու համար», - ասել է Բայրամովը ուրբաթ Մոսկվայում ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ երկկողմ բանակցությունների արդյունքներով կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ առաջիկայում սպասվում է նաև դեպի Ռուսաստան մի շարք ուղղություններով ուղիղ չվերթների վերականգնումը, որոնց նկատմամբ սահմանափակումներ էին կիրառվել 2024 թվականի դեկտեմբերի ողբերգությունից՝ AZAL ինքնաթիռի կործանումից հետո։

Նմանատիպ նյութեր