Արդեն այս աշնանը Լիտվայում կտեղակայվեն առաջին գերմանացի զինվորականները
Գերմանական բրիգադի առաջին զինծառայողները, որոնք մինչև 2027 թվականի վերջը մշտական հիմունքներով կտեղակայվեն Լիտվայում, այս աշնանը կժամանեն Ռուդնինկայ զինվորական հրաձգարանի նոր ռազմական ճամբար։ Դրա մասին հայտնել է Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը:
Ըստ նրա՝ ենթակառուցվածքների առաջին փուլի շինարարությունը կավարտվի նախատեսված ժամկետից զգալիորեն շուտ՝ գրաֆիկից տասն ամիս առաջ, ինչը հնարավորություն կտա արդեն աշնանն ընդունել Բունդեսվերի առաջին զինծառայողներին։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր շինարարական ընկերություններին, որոնք աշխատանքների առաջին փուլն ավարտեցին նախատեսված ժամկետից տասն ամիս շուտ։ Արդեն այս աշնանը ճամբարում կտեղակայվեն Բունդեսվերի բրիգադի առաջին զինվորականները»,- հայտարարել է նախարարը։
Ռազմական ավանը ստեղծվում է Բելառուսի սահմանից ոչ հեռու գտնվող Շալչինինկայի շրջանի Ռուդնինկայ հրաձգարանում։
Ծրագրի արժեքը գնահատվում է 1,4 միլիարդ եվրո։ Շինարարության ավարտից հետո այստեղ կտեղակայվի գերմանական բրիգադի անձնակազմի շուրջ 80%-ը, որի կազմում կլինեն 4,8 հազար զինծառայող և օժանդակ ծառայությունների մոտ 200 աշխատակից։
Ըստ Վիլնյուսի և Բերլինի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների՝ բրիգադի տեղափոխումը Լիտվա պետք է ավարտվի մինչև 2027 թվականի վերջը։ Ստորաբաժանման հիմքը կկազմեն տանկային և մեխանիզացված հետևակային գումարտակները։ Գերմանական բրիգադի ծավալումը կդառնա Սառը պատերազմի ավարտից ի վեր Բունդեսվերի խոշոր ստորաբաժանման՝ Գերմանիայի սահմաններից դուրս մշտական տեղակայման առաջին դեպքը։