211652_close_icon
views-count313 դիտում article-date 20:20 17-07-2026

Քուվեյթում հայտնել են զինծառայողների վիրավորվելու մասին՝ իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո

Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մի քանի զինծառայողներ վիրավորվել են երկրի ռազմական օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով, որոնք, գերատեսչության տվյալներով, իրականացվել են Իրանի կողմից՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Ինչպես հաղորդվում է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ, հարձակման են ենթարկվել քուվեյթյան բանակի մի քանի ռազմական օբյեկտներ և ճամբարներ։ Հարվածների հետևանքով տուժել են ցամաքային զորքերի զինծառայողներ։

Պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ Գլխավոր շտաբի ղեկավարությունն այցելել է առավոտյան հարձակման ժամանակ վնասվածքներ ստացած զինծառայողներին և ծանոթացել նրանց առողջական վիճակին։

Գերատեսչությունը չի հստակեցրել տուժածների ստույգ թիվը, նրանց վիրավորումների ծանրության աստիճանը, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքներին հասցված վնասի չափերը։

Նմանատիպ նյութեր