Կալիֆոռնիայի պետական դպրոցներում արգելվել է արհեստական բանականության կիրառումը որպես ուսուցիչ
Կալիֆոռնիայում օրենք է ընդունվել, որը երաշխավորում է, որ պետական դպրոցների աշակերտներին կկրթեն և կաջակցեն իրական մանկավարժները, այլ ոչ թե արհեստական բանականության համակարգերը, հաղորդում է New York Post-ը:
Ըստ նահանգի կրթական օրենսգրքում կատարված փոփոխությունների, որոնք ստորագրել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը, 2027 թվականից սկսած պետական դպրոցները չեն կարողանա օգտագործել արհեստական բանականության ուսուցիչներ K–12 դասարանների (մանկապարտեզից մինչև 12-րդ դասարան) աշակերտների ուսուցման համար:
Փաստաթուղթը, որը ստացել է «Assembly Bill 2148» անվանումը, նախատեսում է, որ դպրոցների բոլոր աշխատակիցներն ու կապալառուները, որոնք պատասխանատու են կրթական ծառայությունների համար, պետք է լինեն «ֆիզիկական անձինք»։
Միաժամանակ, օրենքը լիովին չի արգելում արհեստական բանականության օգտագործումը կրթական համակարգում։
Դպրոցները նախկինի պես կկարողանան կիրառել արհեստական բանականության գործիքներ, օրինակ՝ լրացուցիչ ուսուցման ծրագրեր և աշակերտների աջակցության վիրտուալ համակարգեր:
Ընդսմին, բուն դասավանդումը, կրթական ծառայությունների մատուցումը և աշակերտների ուղեկցումը պետք է իրականացնի մարդը, որն իրավական պատասխանատվություն է կրում այդ գործընթացի համար:
Ի սկզբանե օրինագիծը նախատեսում էր պետական դպրոցներում արհեստական բանականության և կրթական տեխնոլոգիաների օգտագործման լիակատար արգելք, սակայն օրենսդիրները մեղմացրել են դրա դրույթները։ Վերջնական տարբերակում շեշտը դրվել է նրա վրա, որ արհեստական բանականությունը չի կարող փոխարինել ուսուցիչներին և կրթական հաստատությունների աշխատակիցներին:
Նախաձեռնության հեղինակների համոզմամբ՝ նոր կանոնները կօգնեն պահպանել մարդկային փոխազդեցությունը, պատասխանատվությունը և մանկավարժների մասնագիտական գնահատականը դպրոցներում՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների արագընթաց տարածման պայմաններում: