Իրանում հայտնել են Խարկ կղզու մոտ դատարկ լցանավերի վրա ԱՄՆ-ի հարվածների մասին
Իրանի հարավում գտնվող Բուշեհր նահանգի փոխնահանգապետ Էհսան Ջահանիանը հայտնել է, որ ամերիկացի զինվորականները հարվածներ են հասցրել Belma լցանավին, որը գտնվում էր Խարկ կղզու մոտ:
Նրա խոսքով՝ նավը ենթարկվել է ԱՄՆ-ի երկու հրթիռների հարձակմանը, սակայն հարվածի պահին տանկերը դատարկ է եղել և կանգնած է եղել նավամատույցի մոտ:
«Belma լցանավը կրկին ենթարկվել է ամերիկյան երկու հրթիռների հարձակմանը։ Նավը բեռնված չի եղել և գտնվում էր Խարկ կղզու մոտ»,- իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ջահանիանը:
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր հուլիսի 8-ից Իրանում գտնվող օբյեկտներին մի շարք հարվածներ հասցնելու մասին։ Ամերիկյան կողմը հայտարարել էր, որ այդ գործողությունները ձեռնարկվել են ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա Իրանի կողմից իրականացված հարձակումների:
Իրանցի զինվորականներն իրենց հերթին հայտնել են Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում ամերիկյան ռազմական օբյեկտներին պատասխան հարվածներ հասցնելու մասին։