211652_close_icon
views-count283 դիտում article-date 22:45 17-07-2026

Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Մեքսիկայի Չիապաս նահանգի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Մեքսիկայի Ազգային սեյսմոլոգիական կենտրոնը։ Վերջինիս տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 9:20-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 19:20-ին) Սյուդադ Իդալգո քաղաքից 126 կիլոմետր հարավ-արևմուտք։ Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել 10 մետր խորության վրա։

Ավելի վաղ սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր նաև Գվատեմալայի ափերի մոտ 6.8 մագնիտուդով գրանցված երկրաշարժի մասին։ Զոհերի կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։

Նմանատիպ նյութեր