Գագիկ Ծառուկյանի դեմ հարկերի հետ կապված մեղադրանքն, ապօրինի լինելու հիմքով, դատախազը դադարեցրել է. Երեմ Սարգսյան
Մեզ կոնկրետ չեն ասել՝ ինչ դրվագով, ընդամենը տեղեկացրել են, որ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը:
Նա նշել է, որ եկել են լրացուցիչ հարցաքննության, թե ընթացքում ինչ գործողություններ կկատարվեն՝ կպարզվի տեղում:
«Այն մեղադրանքն է, որը կա, այդ գործն է այստեղ քննվում, խոսքը խարդախություն, փողերի լվացում և այլն, դրանց մասին է: Հարկերի հետ կապված մեղադրանքն ապօրինի լինելու հիմքով դադարեցրել է դատախազը»,- հավելել է փաստաբանը:
Հարցին՝ օրերս Գագիկ Ծառուկյանի մեղադրանքը հերքող փաստաթղթեր էին հանրայնացվել, դրանք որևէ կերպ ընդգրկվե՞լ են ապացույցների մեջ, հետազոտվե՞լ են, տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվել դրանց շուրջ, Սարգսյանը պատասխանել է.
«Այս պահին մեզ չեն ասում՝ ընդգրկել են, թե ոչ: Բազմաթիվ փաստաթղթեր իրենց ներկայացրել ենք, լրացուցիչ փաստաթղթեր ևս պատրաստվում ենք ներկայացնել: Եթե իրենք օբյեկտիվ քննություն են ուզում իրականացնել՝ անմիջապես պետք է դրանք՝ բոլորը, ներբեռնեին իրենց մոտ, զննեին և դրանք դիտարկեին՝ որպես ապացույցներ:
Մենք տեսնում ենք, որ դժվար թե ակտիվ աշխատեն այդ ուղղությամբ, որովհետև նույնիսկ մեր ներկայացրած փաստաթղթերին փորձում են չտեսնելու տալ»,- հավելել է Երեմ Սարգսյանը: