ՄԷԳ-ի ղեկավարը նախազգուշացրել է Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով էներգետիկ անվտանգության ռիսկերի մասին
Հորմուզի նեղուցի շուրջ վատթարացող իրավիճակը խորացնում է նավթի մատակարարումների անվտանգության հետ կապված մտահոգությունները։ Այս մասին հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ շուկան «շարունակում է շահել մի շարք զսպող գործոնների հաշվին»։
Դրանց թվում են Պարսից ծոցի երկրներից (այդ թվում՝ Սաուդյան Արաբիայից և ԱՄԷ-ից) Հորմուզի նեղուցը շրջանցող այլընտրանքային ուղիներով մատակարարումների շարունակումը, ինչպես նաև Մերձավոր Արևելքից դուրս գտնվող արտադրողների կողմից արտահանման ավելացումը, որն իրականացվում է պակասորդը մասնակիորեն լրացնելու համար։
Այնուամենայնիվ, Բիրոլն իր հայտարարության մեջ հավելել է, որ «Հորմուզի նեղուցի ամբողջական և անվերապահ բացումը վճռորոշ նշանակություն կունենա գլոբալ էներգետիկ անվտանգության ոլորտում իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու համար»։
«Ռազմական գործողությունների էսկալացիայի և հասանելի կոմերցիոն պաշարների շարունակական կրճատման պայմաններում նավթային անվտանգության հարցերում մտահոգվելու կարիք կա։ Նավթավերամշակման գործարաններն ու նավթամթերքի արտադրությունը չեն վերականգնվում այնքան արագ, որքան հում նավթի մատակարարումները։
Սա նշանակում է, որ պատրաստի նավթամթերքների, այդ թվում՝ դիզելային վառելիքի և բենզինի շուկաներում իրավիճակը շատ ավելի լարված է դասավորվում, քան հումքի շուկայում»,- ընդգծել է ՄԷԳ ղեկավարը։