211652_close_icon
views-count1072 դիտում article-date 09:48 14-08-2026

Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանը երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն։

 

Նմանատիպ նյութեր