211652_close_icon
views-count1975 դիտում article-date 11:22 14-08-2026

Էդգար Ղազարյանը ներողություն չխնդրեց, Ռուբինյանը սպառնաց․ «Շատ լավ, դուք ընտրեցիք այս ճանապարհը»

ԱԺ այսօրվա նիստի սկզբում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ հույս ունի՝ երեկվա միջադեպից հետո կլինի արձագանք, գրում է aravot.am-ը։

Երեկ Ռուբինյանն ասել էր, թե հույս ունեն, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ներողություն կխնդրի իր ելույթում հնչեցրած արտահայտությունների համար։ Իսկ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ասել էր, որ խմբակցությունում կքննարկեն հարցը։

«Ես ցանկանում եմ տեղեկանալ՝ պարոն Էդգար Ղազարյանն ասելիք ունի՞։ Պարոն Ղազարյան, ասելիք ունե՞ք»,- հարցրեց Ռուբեն Ռուբինյանը։

«ԱԺ կանոնակարգը պատգամավորների միջեւ նման ձեւաչափով քննարկում չի նախատեսում»,- արձագանքեց Էդգար Ղազարյանը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր