211652_close_icon
views-count454 դիտում article-date 14:58 21-08-2026

Հարավային Կորեայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չո Հյոնը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Ցանկանում եմ իմ անկեղծ շնորհավորանքները հղել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Հաճույքով եմ արձանագրում մեր երկրների միջև  հարաբերություններում տարիների ընթացքում գրանցված կայուն առաջընթացը։ Հաջորդ տարի Հայաստանի և Կորեայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակի կապակցությամբ ակնկալում եմ Ձեզ հետ սերտ համագործակցություն՝ երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամական ու համագործակցային կապերն առավել ընդլայնելու նպատակով»,– ասվում է Չո Հյոնի շնորհավորական ուղերձում։

Նմանատիպ նյութեր