«Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման ժամանակ Տիգրանաշենը Խորհրդային Հայաստանի սահմանների մեջ է եղել»․ Գեղամ Մանուկյան
«Իշխանությունը բոլոր հարցերում՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում սկզբում շատ ավելի կոշտ դիրքորոշումների վրա է եղել, հետո վերջում միայն ադրբեջանական պահանջների հարցում եկել, հանգել է Ադրբեջանի ուզածին»,- aravot.am-ի փոխանցմամբ, այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տիգրանաշենի մասին հայտարարություններին։
Այնուհետև ասաց․ «Լավ, Տիգրանաշենի մասին ասում է, բայց ինչի՞ զուգահեռ Բերքաբերի գրավված տարածքների, Ջերմուկի, Վարդենիսի, Ներքին Հանդի, Արծվաշենի մասին նույն ջերմեռանդությամբ չի խոսում, ինչքան ադրբեջանական պահանջների մասին։ Չեք տեսնի մեկ ադրբեջանցի պաշտոնյա, որ մեկ թեթև բառով ասի, որ հայերն էլ ունեն իրավական հավակնություններ, և նրանք իրավացի են։ Այստեղ է, որ մենք ասում ենք՝ այս իշխանությունը Ադրբեջանի պահանջներն ամեն օր կատարում է»։
Հղում կատարելով Ալմա Աթայի հռչակագրին՝ Գեղամ Մանուկյանն ասաց․ «Այդ հռչակագրի ընդունման ժամանակ Տիգրանաշենը Խորհրդային Հայաստանի սահմանների մեջ է եղել, որովհետև Տիգրանաշենի ադրբեջանական կրակակետերը ոչնչացվել են 1990 թվականի հունվարի 15-19-ը։ Այսինքն՝ ինչքա՞ն կարելի է ադրբեջանական պահանջները կատարելու համար կեղծել սեփական երկրի պատմությունը»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում