Այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ․ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ
Այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ։
Այս մասին իր ֆեյսբության էջում գրել է Սամվել Կարապետյանը՝ շնորհավորելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ։
«Շնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ
Վեհափա՛ռ Տեր,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ։
Այս տարին առանձնահատուկ փորձությունների ժամանակաշրջան է դարձել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և անձամբ Ձեզ համար։
Սակայն այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ, առանց չարությանը չարությամբ պատասխանելու, առանց
Ձեր կոչումից ու առաքելությունից շեղվելու։
Փորձության պահին է առավել հստակ երևում մարդու հավատքի ուժն ու արժանապատվությունը։
Դուք այդ փորձությունների միջով անցնում եք հանդարտությամբ և հաստատակամությամբ՝ պահպանելով Հայոց Հայրապետի բարձր կոչմանը վայել կեցվածք։
Դարեր շարունակ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է մեր ժողովրդի ինքնության, միասնության և հարատևության գլխավոր հենասյուներից մեկը։
Եվ այսօր Եկեղեցու արժանապատվությունն ու անկախությունը պաշտպանելը նշանակում է պաշտպանել մեր հավատը, մեր պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունը։
Վստահ եմ՝ ժամանակն ամեն ինչ դնում է իր տեղը։ Մնում են հավատքը, արժանապատվությունը և այն ծառայությունը, որ մարդ մատուցել է իր ժողովրդին ու Եկեղեցուն։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ուժ և տոկունություն՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը՝ ի բարօրություն Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանի և աշխարհասփյուռ հայության։
Թող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես մնա անսասան, իսկ Ձեր ծառայությունը՝ հավատքի, համախմբման և ազգային արժանապատվության օրինակ։
Աստված պահապան Ձեզ և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
Որդիական խոնարհութեամբ և ջերմությամբ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն` Սամվել Կարապետյան»,- գրել է Կարապետյանը։