211652_close_icon
views-count634 դիտում article-date 23:14 14-09-2026

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը համալրել է «Վանի» կազմը

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը համալրել է «Վանի» կազմը։ Այս մասին հայտնում է չարենցավանյան ակումբի մամուլի ծառայությունը, գրում է ArmSport.am-ը։

33-ամյա կենտրոնական պաշտպանը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Փյունիկում», «Ալաշկերտում» և «Գանձասարում», ինչպես նաև կիպրական «Նեա Սալամինա» ու «Կարմիոտիսա» ակումբներում։

Ոսկանյանը 45 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Ընտրանու կազմում նա իր վերջին հանդիպումն անցկացրել է 2023 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում (1-3), որից հետո դեռևս հրավեր չի ստացել ազգային թիմից։

Նմանատիպ նյութեր