211652_close_icon
views-count2140 դիտում article-date 19:09 15-09-2026

«Դեբիլները տեղ չունեն Գյումրու քաղաքապետարանում»․ այս կառույցում նոր հաստիքներ են ստեղծվում. aravot.am

Գյումրու ավագանու այսօրվա նիստի օրակարգի առաջին հարցը համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելն էր, գրում է Aravot.am-ը։

Զեկուցողն այս հարցն օրակարգ մտցնելը բացատրեց նրանով, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի հրամանով` Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմում կատարվել են ուսումնասիրություններ, որի արդյունքում արձանագրվել է, որ պայմանագրային հիմունքներով հաստիքներ զբաղեցնող գործակալները և փորձագետներն իրականացնում են մասնագիտական գործունեություն։ Միջոցներ են ձեռնարկվել նրանց հաստիքները կրճատելու ուղղությամբ, զուգահեռ` անհրաժեշտություն կա համայնքային ծառայության նոր պաշտոններ ստեղծելու։ Ըստ զեկուցողի, 2026 թվականի բյուջեում փոփոխություններ չեն նախատեսվում։

ՔՊ խմբակցության ավագանու անդամ Էմմա Բարսեղյանը նշեց, որ նախարարության զեկույցից տեղեկացել են՝ բազմաթիվ խնդիրներ են արձանագրվել, Գյումրու համայնքապետարանում հիմա 138 հաստիքը դարձնում են 187, այսինքն՝ 49 հաստիքով ավելացում կա։ Նա խնդրեց Ավետիս Առաքելյանին ներկայացնել, թե ի՞նչ մասնագիտական հիմնավորմամբ են ավելացնում հաստիքների թիվը, ի՞նչ կտա դա համապատասխան բաժիններին և արդյոք գործակալներն ու փորձագետները չեն աշխատի նոր բացված հաստիքներում։

Ավետիս Առաքելյանը պատասխանեց, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը բազմաթիվ թերացումներ չի հայտնաբերել, հաստիքներն էլ ուռճացված չեն եղել, այդ հաստիքներն անհրաժեշտ են, այժմ Գյումրին այլ ռիթմով է առաջ գնում։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր