211652_close_icon
views-count1454 դիտում article-date 15:27 03-03-2014

Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում բուքը դադարել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 14:30–ի դրությամբ, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) և Կապան – Մեղրի ավտոճանապարհին` Մեղրիի լեռնանցքում, բուքը դադարել է: Լեռնանցքներում կատարվում են ինտենսիվ մաքրման աշխատանքներ: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր