211652_close_icon
views-count2004 դիտում article-date 12:55 06-06-2014

Արկանզասում փոթորկի հետևանքով գրանցվել է 2 զոհ

ԱՄՆ֊ի Արկանզաս նահանգում հորդառատ անձրևներով ուղեկցվող փոթորկի հետևանքով գրանցվել է 2 զոհ, հարյուրավոր տներ վնասվել կամ ամբողջությամբ ավերվել են։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Տեղի իշխանությունների տվյալների համաձայն՝ Բլեք Ռոք քաղաքում քամին ծառ է շրջել ավտոֆուրգոնի վրա, որի հետևանքով զոհվել է 1 մարդ։ Ջոնսբորո քաղաքում ծառն ընկել է տան վրա, որում բնակվող տղամարդը ստացած վնասվածքներից մահացել է։ Ներկայումս իշխանույթունները ճշտում են վնասված շինությունների թիվը։ Փոթորկի պատճառով էլեկտրալարերն ևս վնասվել են, ինչի հետևանքով հոսանքազրկվել է մոտ 50 հազար բնակարան։

Նմանատիպ նյութեր