211652_close_icon
views-count5497 դիտում article-date 12:41 01-01-2015

Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվեց նռօրհնեք. լուսանկարներ

Ամանորի գիշերը Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիները բաց են եղել: Ուղիղ կեսգիշերին եկեղեցիներում կատարվել է Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևորականների առաջնորդությամբ հավատավոր հայորդիները աղոթք են առաքել առ Աստված՝ մեր Հանրապետության բարօրության ու խաղաղության համար: Արարողության ավարտին առաջին անգամ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ կատարվել է նռան օրհնության կարգ: Այս մասին տեղեկացնում է Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: Լուսանկարները՝ Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցած արարողությունից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր