ԲՀԿ-ն լքած անդամները վերադառնում են կուսակցություն. «Ժամանակ»
«Մեզ հասած տեղեկություններով՝ ԲՀԿ-ն լքած անդամները վերադառնում են կուսակցություն: Ըստ այդ լուրերի՝ Ռուստամ Գասպարյանի եղբայրն է վերադարձել կուսակցություն: Տեղեկության հավաստիությունը փորձեցինք պարզել ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանից: Հաստատելով մեր տեղեկությունը՝ նա ասաց, որ Ռուստամ Գասպարյանի եղբայրը, նրա որդին ու ևս մեկը իրենց բարեկամներից դիմում են գրել կուսակցությանն անդամագրվելու մասին: «Եվ քիչ առաջ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը ստորագրել է նրանց անդամատոմսերը», - ասաց Բաբայանը»,–գրում է «Ժամանակ»-ը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։