Արտաշատում բացվել է Օհան Չուբարյանի կիսանդրին
Արտաշատի Օհան Չուբարյանի անվան մարզային գրադարանում բացվել է անվանի թանգարանագետ-մատենագետ Օհան Չուբարյանի կիսանդրին:
Օհան Չուբարյանի որդին` Ռուսաստանի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանն իր խոսքում անդրադարձել է հայերին ու Հայաստանին և շեշտել, որ հայի համար իր պատմությունն ու մշակույթը հպարտություն են:
Միջոցառման ընթացքում հնչել են ասմունքի և երգերի կատարումներ: «Ռուսական գրքի տուն» մշակութային կենտրոնի տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանի անունից պատմական, մշակութային ու դասական գրականության մի ամբողջ ցանկ գրքեր են հանձնվել Օհան Չուբարյանի անվան մարզային գրադարանին: