211652_close_icon
views-count1254 դիտում article-date 10:50 05-05-2015

Այս դեպքում շահում է և՛ Արցախի բնակչությունը, և՛ միջազգային հանրությունը. ՀԱ

«Հայոց Աշխարհ» օրաթերթը հրապարակել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի խոսքը, որից մի հատված ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը. «Ի՞նչ է՝ մենք իրավունք չունե՞նք անցկացնել ընտրություններ և ձևավորել իշխանություն, պետք է երկիրը դարձնենք Ադրբեջանի պես բռնապետությո՞ւն։ Ակնհայտ է, որ ո՛չ մեր ժողովուրդը, ո՛չ միջազգային հանրությունը դրանից չի շահելու։ Իսկ այս դեպքում շահում է և՛ Արցախի բնակչությունը, և՛ նույն միջազգային հանրությունը, որը տեսնում է՝ տարածաշրջանում ձևավորվում է մի պետություն, որը ոչ միայն մատների արանքով չի նայում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը և զարգացմանը, այլև առաջիններից մեկն է պետականաշինության բնագավառում» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր