Եգիպտական դատարանը «սև ցուցակից» հանել է «Համաս» շարժումը
Եգիպտոսի դատարանն այսօր չեղյալ է հայտարարել «Համաս» շարժումը նախկինում ահաբեկչական ճանաչելու վերաբերյալ ընդունած որոշումը: Այս մասին հայտնել է France Press-ը:
Ավելի վաղ Եգիպտոսի դատարանն ահաբեկչական էր հայտարարել նաև «Համաս»-ի մարտական թևը համարվող «Իսեդդին ալ-Քասսամի բրիգադներ»-ին: