ՄԱԿ-ը Վրաստանի նախագահին հատուկ պարգև է շնորհել
ՄԱԿ-ի՝ զարգացման ծրագրի ղեկավարի տեղակալ Շոմբի Շարպը Վրաստանին նախագահ Գեորոգի Մարգվելաշվիլիին է շնորհել հատուկ պարգև՝ գենդերային հավասարության զարգացման հարցում Վրաստանում ներդրած իր մեծ ավանդի համար:
Մարգվելաշվիլին, որպես պատվավոր հյուր, ներկա է գտնվել Վրաստանում արդեն 4-րդ տարին գենդերային հավասարության ծրագրի շրջանակներում անցկացվող պարգևատրման միջոցառմանը
ՄԱԿ-ի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին և նշել, որ վերջինս նպաստել է այդ ուղղությամբ մի քանի նախագծերի իրագործմանը:
Մարգվելաշվիլին էլ հայտարարել է, որ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ, որպեսզի ուժեղացվի կնոջ դերը: