211652_close_icon
views-count2101 դիտում article-date 13:27 11-07-2026

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 24–ամյա վարորդը Սևանում «Kia»-ով վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 10–ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18.30–ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24–ամյա Նարինե Ք․–ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Նաիրյան փողոցում «Զիմ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, 5–ամյա մի տղայի։

Ինչպես հայտնում է, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Սևան» բ

Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի և վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկներ Ավետ Սերոբյանն ու Վարդան Հակոբյանը։ Դեպքի մասին Ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր