211652_close_icon
views-count3553 դիտում article-date 10:51 05-05-2017

Նույն քաղաքական երեսպաշտությունը, պոպուլիզմը թևակոխել է Երևանի ընտրությունների մեջ. Վազգեն Կարախանյան. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ավան վարչական շրջանում գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ՝ Երևանի ավագանու ՀՀԿ-ական թեկ­նածուների հետ հանդիպմանը ներկա էր նաև ԱԺ հինգերորդ գու­մարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանը: Նախկին օրենսդիրն «Իրավունքի» հետ զրույցում նշեց, որ եկել է և որպես Ավանի բնակիչ, և որպես Մարգարյան ընտանիքի բարեկամ ու հարազատ: Իսկ Տ. Մարգարյանի շանսերն այս ընտրություններին գնահատում է փայլուն. «Երբ ես նայում եմ Տ. Մարգարյանի մրցակիցների դեմքերին, ընդամենն ինձ մոտ քմծիծաղ է առաջանում, որովհետև չկա մեկը, որ իր վրա կարողանա վերցնել այդ հսկայածավալ աշխատանքների բեռը և Երևան քաղաքի համար մտահոգվել: Այսօր նույն քաղաքական երեսպաշտությունը, պոպուլիզմը թևակոխել է Երևանի ավագանու ընտրությունների մեջ, ինչի համար ցավում եմ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր