Վարչապետը սպորտի և երիտասարդության նախարարի տեղակալներ է նշանակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալներ է նշանակել Քրիստինե Ասատրյանը, Գաբրիել Ղազարյանը և Սարգիս Ավագյանը:
Ն. Փաշինյանի համապատասխան որոշումներում ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Քրիստինե Ասատրյանին նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ»։
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գաբրիել Ղազարյանին նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Սարգիս Ավագյանին նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։