Վարչապետը առողջապահության նախարարի տեղակալներ է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարի տեղակալներ է նշանակել Արտակ Ջումայանին ու Արմեն Նազարյանին։ Որոշումներում ասված է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արտակ Ջումայանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմեն Նազարյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»։