Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը հանդիպել է հաշմանդամություն ունեցող երեխաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը ծանոթացել է վարչական շրջանում գործող «Մենք կարող ենք» հ/կ գործունեությանը: Կազմակերպությունը զբաղվում է մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանությամբ, կազմակերպում ճանաչողական ու ուսուցողական մի շարք նախագծեր:
Արման Աբրահամյանը նախ ծանոթացել է շենքային պայմաններին, ապա կազմակերպության ղեկավարի՝ Արմինե Սահակյանի և անդամների հետ միասին քննարկել առաջիկայում համատեղ նախագծեր իրականացնելու և երիտասարդներին համայնքային միջոցառումներին ներգրավելու առաջիկա անելիքները: