211652_close_icon
views-count991 դիտում article-date 16:37 17-05-2023

Հրավիրվել է Արցախի Անվտանգության խորհրդի նիստ

Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 17-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ  ռազմաքաղաքական վերջին զարգացումները և համարժեք միջոցների ձեռնարկման հարցը:

Զեկուցումներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ուժային կառույցների ղեկավարները:

Նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին՝ ուղղված Արցախի Հանրապետության անվտանգության և բնակչության կենսագործունեության ապահովմանը:

Նմանատիպ նյութեր