211652_close_icon
views-count1174 դիտում article-date 19:56 24-06-2023

ՌԴ դեպքերի հետ կապված Փաշինյանը չի զանգահարել Պուտինին. Tert․am

Ռուսաստանի Դաշնությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ տարբեր երկրների Արտաքին գործերի նախարարությունները հայտարարություններ են տարածում, իսկ երկրների ղեկավարներն էլ զանգահարում են Վլադիմիր Պուտինին և իրենց զորակցությունը հայտնում:

Tert․am-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի զանգահարել ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարին, ՀՀ ԱԳՆ-ն ևս որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:

Ռոստովի մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված, մարզում գտնվող ՀՀ քաղաքացիներն ըստ անհրաժեշտության կարող են կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ, այն շարունակում է աշխատել բնականոն հունով։

Բացի վերոնշյալից, ԱԳՆ-ն այլ ավելացնելու բան չունի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր