211652_close_icon
views-count1540 դիտում article-date 23:03 11-11-2023

Միջազգային կապուղիների խափանման պատճառով առկա է ինտերնետ հասանելիության խնդիր

Team Telecom Armenia-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Սիրելի բաժանորդներ,

Տեղեկացնում ենք, որ միջազգային կապուղիների խափանման պատճառով առկա է ինտերնետ հասանելիության խնդիր։

Մեր տեխնիկական թիմը միջազգային գործընկերների հետ իրականացնում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությանների համար»:

Նմանատիպ նյութեր