Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. Արթուր Միքայելյան
Սիսիանում հանրահավաքի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանն իր ելույթում նշեց, որ իշխանությունները տարիներ շարունակ խոսել են խաղաղությունից, բայց բերել են 3 պատերազմ։
«Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, քանի որ խաղաղությունը միայն բառերով ասելով չէ, սրտիկ անելով չէ։ Խաղաղությունը լինում է ուժեղ պետությամբ և երաշխավորված, ուժեղ տնտեսությամբ, ուժեղ բանակով, ուժեղ ղեկավարությամբ ու այդ խաղաղությունը միայն մենք կարող ենք բերել»,- ասաց Միքայելյանը։