Թող գա իր խոդով մտնի որձ առյուծի բունը. Ծառուկյանը՝ Փաշինյանին
«Էդ մարդը 8 տարի մարդկանց խաբելով, սուտ ասելով, իրական կյանքում ոչ մի բան չի արել»,-Էջմիածնում քարոզարշավի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ արձագանքելով իր հասցեին Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներին։
Նա հիշեց, որ Փաշինյանը ժամանակին հայտնում էր, թե Արցախը Հայաստան է, քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, և հարցրեց թե արդյոք դրանք արել է։
Անդրադառնալով Անդրանիկ Թևանյանի ձերբակալմանը՝ Ծառուկյանն ասաց. «Թևանյանը որպես իմ գործընկեր, ասացի՝ եթե նա շպիոն է, ես իմ ձեռքով իրեն գնդակահարեմ, որովհետև շպիոնին պետք է կտոր-կտոր անես, որովհետև իր ազգի արյունն է մոռացել և ամեն ինչը։ Իմ մասին ասաց «ճ» կլասի շպիոն, ես էլ ասացի, որ եթե որևէ մեկը ապացուցի՝ ես պատրաստ եմ հրապարակում կանգնել, ինձ մահապատժի ենթարկել՝ թուղթն էլ գրեմ՝ իմ համաձայնությամբ։ Բայց եթե այդպես չէ, (էդ մարդու համար սուտ ասելն արդեն սովորություն է դարձել), թող եդ մարդուն, չեմ ասում գնդակահարեն, թող գա իր խոդով մտնի առյուծի բունը և դուրս գա, ընդորում՝ որձ առյուծի»։