211652_close_icon
views-count295 դիտում article-date 19:02 31-05-2026

Հայաստանում վաղաժամ են համարում ԵԱՏՄ-ի հետ հնարավոր խզումից առաջացող վնասի հաշվարկումը. Մհեր Գրիգորյան

«Հայաստանում վաղաժամ են համարում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ հնարավոր խզումից առաջացող վնասի հաշվարկումը»,- հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Վեստի» լրատվական ծրագրի համար Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում:

​«Մեզ մոտ Եվրասիական տնտեսական միության հետ կապերի խզման հարց չկա։ Հետևաբար, հաշվարկներ անելու որևէ անհրաժեշտություն այս պահին մենք չենք տեսնում: Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի»: Այն խնդիրները, որոնք հիմա ծագում են դեպի Ռուսաստան ապրանքների տեղաշարժի հետ կապված, կլինեն տեխնիկական բնույթի, և շուտով դրանք չեն լինի»։

Նմանատիպ նյութեր