211652_close_icon
views-count475 դիտում article-date 10:37 06-06-2026

Իրանն ԱՄՆ–ի հարվածներից հետո հարձակվել է Քուվեյթում և Բահրեյնում գտնվող բազաների վրա

 Իրանն ի պատասխան Սիրիկ և Ղեշմ կղզիներին հասցված հարվածների այս գիշեր հարձակվել է Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Ըստ ԻՀՊԿ-ի՝ Բահրեյնում վնասվել է ԱՄՆ 5-րդ նավատորմի շտաբը։
 
ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունն իր հերթին հայտնում է, որ ամերիկյան կողմը որսացել Է իրանական բալիստիկ հրթիռներն ու ԱԹՍ–ները, որոնք արձակվել են Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի երկրների ուղղությամբ:
 
Հրամանատարությունը տեղեկություններ չունի ամերիկացի զինվորականների շրջանում հնարավոր տուժածների մասին, իսկ Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի կենտրոնակայանին վնաս հասցնելու մասին հայտարարությունները, ամերիկյան կողմի պնդմամբ, չեն համապատասխանում իրականությանը:

Նմանատիպ նյութեր