211652_close_icon
views-count232 դիտում article-date 21:38 06-06-2026

Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3593-ի

Շաբաթ օրը Իսրայելի ռազմաօդային ուժերը ինտենսիվ հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե նահանգին և Արևմտյան Բեքաա շրջանին, որի հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 35 և վիրավորվել 120 մարդ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի առողջապահության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մարտի 2-ին ռազմական սրացման սկսվելուց ի վեր մահացածների ընդհանուր թիվը հասել է 3593-ի, իսկ վիրավորների թիվը՝ 10990-ի», – ասվում է նախարարության X-ում տարածված հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարարությունը նշել է, որ բնակեցված տարածքների ռմբակոծությունը շարունակվում է հայտարարված հրադադարի պայմաններում, ուստի զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել օրվա վերջում։

Նմանատիպ նյութեր