Լիբանանում մարտի 2-ից ի վեր Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է առնվազն 3912-ի
Լիբանանի հանրային առողջապահության նախարարությանն առընթեր Առողջապահության ոլորտի արտակարգ գործողությունների կենտրոնի տվյալներով՝ մարտի 2-ից ի վեր երկրում իսրայելական ուժերի մարտական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 3912 մարդ, ևս 11 հազար 873-ը ստացել են վնասվածքներ, հաղորդում է Al Jazeera-ն։
Ավելի քան մեկ միլիոն բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։
Ըստ գերատեսչության հայտարարության՝ զոհվածների թվում կան հարյուրավոր երեխաներ, կանայք և բուժաշխատողներ։
Չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք, ինչպես սպասվում է, պաշտոնապես կստորագրվեն ուրբաթ և ենթադրում են մարտական գործողությունների դադարեցում բոլոր ուղղություններով, իսրայելական օդուժը ու հրետանին շարունակում են հարվածել Լիբանանի հարավի բնակավայրերին։
Իսրայելցի պաշտոնյաները հայտարարում են ռազմական գործողությունը շարունակելու մտադրության մասին՝ ներառյալ երկրի տարածքում ներկայության տարրերը։