211652_close_icon
views-count322 դիտում article-date 17:37 03-07-2026

Նյու Յորքում Աննա Հակոբյանը և Ջորջ Լոգոթետիսը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները

Հուլիսի 2-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի և հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի ուղեկցությամբ, հանդիպել է Libra Group-ի գործադիր նախագահ և Libra Philanthropies բարեգործական հիմնադրամի նախագահ Ջորջ Լոգոթետիսի հետ։
 
Բացի գործարարությունից՝ Լոգոթետիսը ակտիվորեն ներգրավված է բարեգործական և սոցիալական նախաձեռնություններում՝ Libra Philanthropies-ի միջոցով։ Նա ակտիվորեն համագործակցում է տարբեր երկրների ակադեմիական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների հետ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։

Նմանատիպ նյութեր