ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ առևտուր անել Իսպանիայի հետ․ Թրամփ
Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այլևս չեն ցանկանում առևտուր անել Իսպանիայի հետ՝ Մադրիդին անվանելով ՆԱՏՕ-ում «սարսափելի գործընկեր»։
«Մենք այլևս չենք ուզում առևտուր անել Իսպանիայի հետ, Իսպանիան ՆԱՏՕ-ում սարսափելի գործընկեր է, նրանք չեն մասնակցում, չեն վճարում»,- ասել է նա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ՝ Անկարայում կայացած դաշինքի գագաթնաժողովի շրջանակում։
Ամերիկայի նախագահը նախկինում ևս հայտարարել էր, որ Իսպանիան ԱՄՆ-ի համար լավ դաշնակից չէ Հյուսիսատլանտյան դաշինքում։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթեքերը ավելի վաղ նշել էր, որ Վաշինգտոնը հիասթափված է Իսպանիայի գործողություններից ԱՄՆ-իսրայելական պատերազմի ընթացքում Իրանի դեմ և Մադրիդի՝ ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 5%-ի մակարդակ բարձրացնելու պատրաստակամության բացակայությունից։
Մադրիդը ի սկզբանե հանդես էր եկել ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության դեմ Իրանում։ Իսպանիան նաև թույլ չէր տվել Վաշինգտոնին այդ նպատակներով օգտագործել թագավորության տարածքում գտնվող ռազմական բազաները։