211652_close_icon
views-count1183 դիտում article-date 11:06 22-07-2026

Արագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգության

Հուլիսի 24-ին՝ ժամը 19:00-ին, Եղիպատրուշ գյուղ Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի Արագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը:

«Հայցում ենք մեր հավատավոր զավակաց աղոթական ներկայությունը, աղոթելու՝ Արագածոտնի թեմի սիրելի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մեր հոգևոր հայրերի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, մեր հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար։

Հասցեն՝ Արագածոտնի մարզ, գ.Եղիպատրուշ (Ապարանի շրջան)»,- նշել են թեմից։

Նմանատիպ նյութեր