211652_close_icon
views-count949 դիտում article-date 16:25 22-11-2018

ՄԻՊ աշխատակազմի և ՀԿ-ների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` նվիրված կանանց տնտեսական իրավունքների իրականացմանը

Նոյեմբերի 20-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՀԿ-ների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` նվիրված կանանց տնտեսական իրավունքների իրականացմանը: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում կազմակերպված միջոցառման նպատակն է աջակցել մարզերում բնակվող կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև նպաստել տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունների ստեղծմանը և հասարակության մեջ կնոջ դերի վերաբերյալ կարծրատիպերի հաղթահարմանը: Քննարկվել են կանանց զբաղվածության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցության ուղիները, կանանց կարողությունների զարգացման և տնտեսական առաջխաղացման հնարավորությունները: Միջոցառման ժամանակ կազմակերպվել է նաև վերապատրաստման դասընթաց: Դասընթացին ներգրավված փորձագետը ներկայացրել է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնելու իրավական կարգավորումները, հարկման կարգը, գնագոյացման մեթոդները և այլ հարցեր: Նման քննարկումները կկրեն շարունակական բնույթ՝ հնարավորություն ընձեռելով մարզերում բնակվող կանանց զարգացնել իրենց տնտեսական կարողություններն ու վաճառել սեփական արտադրանքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր