Փոքր ՀԷԿ-երի ոլորտում խախտումներ են բացահայտվել
Կառավարության այսօրվա նիստում առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ այն, ինչ տարիներով կատարվել է փոքր ՀԷԿ-երի ոլորտում, այլ բառով, քան այլանդակություն, չի կարելի անվանել:
«Ենթադրենք թույլտվություն ունեն իքս քանակի ջուր օգտագործելու, բայց 3-4 անգամ ավելի շատ են օգտագործում: Ունենք դեպքեր, երբ ՀԷԿ-ից ջուրը որևէ ձևով չի վերադարձվում գետ կամ ջրանցք, այլ գնում կորչում է: Ախուրյան և Եղեգիս գետերի վրա կատարվողը լրջագույն վերանայման և իրավապահ համակարգի ներգրավման ու ուսումնասիրման կարիք ունի»,- ասաց Միրզոյանը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ դատախազությունը 150 փոքր ՀԷԿ-ներում հայտնաբերել է խախտումներ, որոնք վերաբերում են հատկապես ջրաչափերի բացակայությանը։