211652_close_icon
views-count947 դիտում article-date 19:20 22-11-2018

Կայացել է ԲԴԽ-ի հանդիպումը սնանկության դատարանի դատավորների հետ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպեց նոր ձևավորված Սնանկության դատարանի դատավորների հետ: Հանդիպում-խորհրդակցությանժամանակ քննարկվեցին Սնանկության դատարանի կազմավորման և արդյունավետ գործունեության հետ կապված հարցեր: Առանձնակի կարևորվեցին նստավայրերի հստակեցման, աշխատակազմի և տեխնիկական վերազինման ապահովման, առկա գործերի բաշխման հետ կապված հարցերը: Քննարկմանը նորաստեղծ դատարանի դատավորներն իրենց նկատառումները ներկայացրին դատարանի նախագահի ընտրության առնչությամբ: Խորհրդակցությունից հետո Բարձրագույն դատական խորհուրդը, օրենքով սահմանված կարգով, կազմակերպեց քվեարկություն՝Հանրապետության նախագահինՍնանկության դատարանի նախագահի նշանակման առաջարկություն ներկայացնելու համար: Քվեարկության արդյունքներով՝ թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չստացավ: Կազմակերպվեց լրացուցիչ քվեարկություն, որի արդյունքում Սնանկության դատարանի նախագահ ընտրվեց Գարիկ Ավագյանը: [b]ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր