211652_close_icon
views-count739 դիտում article-date 22:48 03-06-2026

Հանրապետությունում արձանագրվում են օտարերկրյա կամ անհայտ ծագման վիրտուալ հեռախոսահամարներից սպառնալից հեռախոսազանգեր. Կիբերոստիկանություն

Հանրապետությունում արձանագրվում են օտարերկրյա կամ անհայտ ծագման վիրտուալ հեռախոսահամարներից կատարվող, քաղաքական ենթատեքստով և սպառնալից հեռախոսազանգեր, ինչպես նաև տարբեր էլեկտրոնային հասցեներից քաղաքացիներին ուղարկվող, սպառնալիք պարունակող նամակներ։ Նման հաղորդակցությունների միջոցով փորձ է արվում հոգեբանական ճնշում գործադրել և վախ ներշնչել հասարակության շրջանում՝ նպատակ ունենալով ազդել նրանց ընտրական իրավունքի իրականացման վրա։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Կիբերոստիկանությունը։

«ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ հանցավոր գործունեության բացահայտման ուղղությամբ։ Արդեն իսկ պարզվել է, որ էլեկտրոնային հասցեն ստեղծվել է ՀՀ-ից դուրս և մինչ այս պահը ՀՀ տարածքում չի օգտագործվել, իսկ զանգերն իրականացվում են արտասահմանյան ընկերությունից ձեռք բերված վիրտուալ հեռախոսահամարներով։

Սիրելի՛ քաղաքացիներ,

-Մի՛ տրվեք հոգեբանական մանիպուլյացիաներին և մի՛ ծավալեք որևէ երկխոսություն կամ նամակագրություն։

-Նման զանգերի դեպքում խորհուրդ է տրվում՝ անմիջապես դադարեցնել խոսակցությունը և արգելափակել զանգահարողի հեռախոսահամարը։

-Էլեկտրոնային հաղորդագրություն ստանալու դեպքում՝ անտեսել և չպատասխանել դրանց։

-Սիրելի՛ քաղաքացիներ, հիշե՛ք․ ձեր ընտրական իրավունքի ազատ և անկախ իրականացումը ձեր ձեռքերում է։

ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ նյութեր