211652_close_icon
views-count295 դիտում article-date 20:28 04-06-2026

ՊՆ-ում քննարկել են զինվորական բարոյագիտության մարտահրավերները

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում hասարակագիտական առարկաների ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվել է «Զինվորական բարոյագիտական արժեհամակարգը և ժամանակակից մարտահրավերները» թեմայով աշխատաժողովը։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են զինվորական բարոյագիտության արդի հիմնախնդիրները, ժամանակակից անվտանգության միջավայրում զինված ուժերի արժեհամակարգային վերափոխումները, ինչպես նաև ռազմական կրթության և բարոյահոգեբանական պատրաստության դերը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՊՆ և ԳՇ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև սպայական տարբեր դասընթացներին ներգրավված սպաներ։

Քննարկումներն անցել են ակտիվ և կառուցողական մթնոլորտում՝ նպաստելով տեսական և գործնական փորձի համադրմանը, մասնագիտական համագործակցության ամրապնդմանը և բարոյագիտական նոր մոտեցումների ձևավորմանը։

Նմանատիպ նյութեր